Այսօր առավոտյան lurer.com կայքում տեղեկություն էր հրապարակվել, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորայինները 2 եղբոր են ծեծել ու վերջիններս ծանր վիճակում հիվանդանոցում են:
Լրագրողները փորձեցին Սեդրակյանից ճշտել այդ տեղեկությունը, սակայն նա լքել էր Ազգային ժողովի շենքը: Տպավորություն ստեղծվեց, որ Սեդրակյանը գնացել է՝ խուսափելով լրագրողների հետ հանդիպումից:
Սակայն քիչ առաջ Մհեր Սեդրակյանի օգնականն Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ Սեդրակյանը կարդալով այդ հրապարակումը, անմիջապես գնացել է հիվանդանոց՝ տեղում իսկությունը պարզելու եւ տուժածներից իրողությունը ճշտելու համար:
Կարդացեք նաև
Սեդրակյանի օգնականը նաեւ տեղեկացրեց, որ խոսքը գնում է մեկ տուժածի մասին, որին ոչ ոք չի ծեծել. նա տանը վերանորոգման աշխատանքներ կատարելիս ընկել է եւ վնասվել:
Մհեր Սեդրակյանն, ըստ օգնականի, պատրաստվում է պատասխանատվության կանչել, ըստ իրենց՝ ստահոդ լուրեր տարածող լրատվամիջոցին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի