Դեկտեմբերի 1-ին ուղեղի ցնուցմով հիվանդանոց տեղափոխված Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը ոստիկանությանն ասել է, որ իրեն չեն ծեծել, այլ ինքը երեք օր առաջ ընկել է և ուղեղի ցնցում ստացել:
Այս մասին Epress.am-ին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը: Սերգեյի ու նրա մոր՝ հիվանդանոցում տված ցուցմունքների համաձայն՝ դեպքը պատահել է իրենց տանը՝ Էջմիածնում:
Ոստիկանությունը գործն ուղարկել է Վաղարշապատի բաժին:
Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցի նեյրովիրաբուժության բաժնից Epress.am-ին հայտնել են, որ այս պահին Գրիգորյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Կարդացեք նաև
Այսօր դեպքի առնչությամբ հրապարակմամբ էր հանդես եկել Լուրեր.com կայքը՝ հայտնելով, որ Գրիգորյանին և նրա եղբորը ծեծել են Էրեբունի համայնքի թաղապետարանի շենքի մոտ գտնվող գազալցակայանում, որը պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր):