Այսօր ԱԺ միջանցքներում ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) ՀՀԿ իր գործընկերոջ՝ Մուրադ Մուրադյանի հետ պարապ ման էր գալիս: Մի քիչ շրջեց, մոտեցավ պատուհանին, նայեց պատուհանից դուրս, աջուձախ արեց, հետո զգալով, որ ժամանակը ոչ մի կերպ չի անցնում՝ դիմեց Մուրադյանին. «Չեթա՞նք նստենք: Պարապ մնանք ի՞նչ ենք անելու: Սեյրանենք ընդե՞ղ են»,- ասաց պատգամավորն ու քայլերն ուղղեց ԱԺ նիստերի դահլիճ:
Առաքել Մովսիսյանի «զբաղվածությունը» նիստերի դահլիճում տեւեց ընդամենը մի քանի րոպե: Հավանաբար տեսնելով, որ իր ընկեր գեներալներից ոչ ոք չկա, դուրս եկավ՝ նորից պարապ մնալու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ