Դեկտեմբերի 3-ին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տարածքում, ավելի ստույգ՝ Սայաթ-Նովայի փողոցում, «Կենտրոն կանաչապատում» ընկերության աշխատակիցները մի հսկայական ծառ տապալեցին՝ պատճառաբանելով, թե այն չորացած է:
Տարածքի բնակիչներից մեկը Aravot.am-ին տրամադրեց տեսանյութ եւ լուսանկարներ, որոնք փաստում են, որ ծառը կենդանի օրգանիզմ էր:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ