Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Բրյուսովի անվան լեզվաբանության համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի՝ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեմ դատական նիստը:
Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ավարտվել են նախնական դատական նիստերը եւ այսօրվա դատաքննության ժամանակ, ինչպես ինքը ներկայացրել է հայցը, այն է՝ վերականգնել Ս. Զորլյանին ռեկտորի պաշտոնում, վճարել չվճարված պարապուրդի գումարները, ինչպես նաեւ անվավեր ճանաչել կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանի՝ իր վստահորդին աշխատանքից ազատելու հրամանը:
Կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչները հանդես են եկել իրենց առարկություններով:
Կարդացեք նաև
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին: Սուրեն Զոլյանը դեռեւս հանրապետությունում չէ եւ այսօր, բնականաբար, չի կարողացել մասնակցել դատական նիստին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ