Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցում է գտնվում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը, ով Lurer.com-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ծեծի չի ենթարկվել: Դերասանը մեծ դժվարությամբ էր լսում և պատասխանում հարցերին: Սերգեյ Գրիգորյանի պատասխանները հակասում էին մեկը մյուսին, քանի որ խոսքի սկզբում ասաց, թե նա չի ընկել, իսկ հետո ասաց, որ ընկել է և ուղեղի ցնցում է ստացել, որի հետևանքով դժվարությամբ էր կարողանում լսել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դերասանին վախեցրել են, որ եթե որևիցե տեղեկություն տա միջադեպի վերաբերյալ, նրա կյանքին վտանգ կսպառնա:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրերս Էրեբունի վարչական շրջանի շենքին հարակից գազալցակայանում, որը պատկանում ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) դաժան ծեծի են ենթարկվել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը ու նրա եղբայրը:
ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը գտնվում է Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցում Լուրեր.com-ի հետ զրույցում նա ասաց, որ ուղղակի տեղեկացել է, որ իր անունը նման միջադեպի հետ են կապում և եկել է պարզելու, թե իրականում ինչ է կատարվում: Նա հերքեց տարածված լուրերը և ասաց, որ նա այդ ամենին տեղյակ չէ:
Կարդացեք նաև
Այս պահին դերասան Սերգեյ Գրիգորյանի մոտ են գտնվում հատուկ քննչական ծառայության աշխատակիցները: