Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով» կհրապարակվի ճանաչման արձանագրությունը

Դեկտեմբեր 05,2012 16:06

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսի 17-ին բռնարարքի զոհ դարձած Վահե Ավետյանի եւ նրա ընկերներին ծեծի ենթարկելու գործով դատական հերթական նիստը:

Տուժողներ Գարիկ Սողոմոնյանից եւ Արտակ Բայադյանից հետո հարցաքննվեց թվով երրորդ տուժողը՝ Էդգար Նիկոյանը: Նրան հարցեր էր տալիս ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը: Ցուցմունքից հետո նա միջնորդեց, որպեսզի դատարանը հրապարակի իր պաշտպանյալի հետ տուժողի առերեսման եւ ճանաչման արձանագրությունները: Մինչ դատարանը կբավարարեր այդ միջնորդությունը, պաշտպանը խնդրեց, որպեսզի տուժողը նկարագրի (անգամ նկարի) իրենց գտնվելու վայրը, իրենց հեռավորությունը վիճաբանության մասնակիցներից:

Տուժողը նաեւ հայտնել էր, որ ինքը տեսել է, թե ինչպես են ոտքով հարվածել իրեն եւ իր ընկերներին, ուստի հարցրեց. «Ո՞ր ոտքով, ով ինչ հարված է հասցրել ըստ ձեր տեսածի եւ եթե ոտքերի մակարդակով է վնասվածք հասցվել, ապա ով ում հարվածեց»: Տուժողը պատասխանեց, թե ոտքերով չի կարող կողմնորոշվել, իսկ տուժող կողմի ներկայացուցիչ Տ. Եգորյանը մի քանի անգամ առարկեց պաշտպանական կողմի հարցադրումներին, ասելով, որ խեղաթյուրվում են տուժողի ցուցմունքները եւ որ փորձ է արվում տուժողի պատկ

Ա. Լալայանին հետաքրքրում էր, թե արդյոք տուժողը Արման Խաչատրյանի դեմ բողոք ներկայացրե՞լ է: Է. Նիկոյանը պատասխանեց, որ որեւէ մեկի դեմ բողոք չի ներկայացրել, ցանկանում է, որ մեղավորը պատժվի: Պաշտպանի այն հարցին՝ իսկ գիտե՞ք ով է մեղավոր, տուժողը պատասխանեց. «չգիտեմ»:

Քանի որ տուժողն առերեսման ժամանակ ասել էր, որ Արման Խաչատրյանին տեսել է հանգիստ, որից հետո նրա ընկերները ծեծի ենթարկեցին իրեն եւ նաեւ ասել էր, թե հանգիստ կանգնած էր վիճաբանության ժամանակ, հետեւաբար պաշտպանը միջնորդեց, որպեսզի ճանաչման եւ հարցաքննության արձանագրությունները հրապարակվեն:

Մեղադրող Արթուր Դավթյանը սկզբում առարկեց, ասելով, թե ճանաչման արձանագրությունը չի կարող հրապարակվել, դա հարցաքննության արձանագրություն չէ, ապա չառարկեց, որպեսզի ապացույցների հետազոտման փուլում այն հրապարակվի: Ավագ Լալայանն առարկեց, ասելով, որ դա ճանաչման ժամանակ տրված ցուցմունք է: Դատավոր Դավիթ Հարությունյանը չառարկեց, որպեսզի ապացույցների հետազոտման փուլը փոխվի եւ հայտարարվեց ընդմիջում:

Ընդմիջումից հետո կհրապարակվի Արման Խաչատրյանի առերես հարցաքննության, ինչպես նաեւ նրա հետ տուժողի ճանաչման արձանագրությունները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31