Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ներդրած փողերով Թուրքիայում ատոմակայան կառուցելու ծրագիրը կասկած է հարուցում

Դեկտեմբեր 05,2012 16:00

2009 թվականին Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ հայտարարություն արվեց, որ ռուս-թուրքական ապրանքաշրջանառության ծավալները կազմում են մոտավորապես 23 մլրդ դոլար եւ պլանավորվում էր, որ մինչեւ 2015 թվականը այն պետք է դարձնել 100 մլրդ: «Նայելով 2009 թվից եկած դինամիկան, տեսնում ենք, որ կայուն դինամիկա է, բայց 100 միլիարդի հասնելու համար շատ հեռու է: Այսինքն, նույն կերպ այդ 20 միլիարդ դոլարը ծրագրված՝ ներդնելու ատոմակայանի կառուցման համար եւ դրա արդյունքը ստանալու հավանականությունը, որոշակի կասկածներ կարող է հարուցել, մանավանդ, որ այստեղ գործ ունենք պետական ձեռնարկության մասին: Իսկ պետական ձեռնարկությունը իր գործունեության ընթացքում ավելի շատ է կրում պետության քաղաքականության որոշման ազդեցությունը, իսկ տվյալ պահին՝ արտաքին քաղաքական որոշման կայացման մեջ մասնավոր ընկերությունը կարող է հանդես գալ ավելի շատ որպես լծակ, ճնշում գործադրող պետական իշխանության վրա, բայց այս պարագայում, պետական իշխանությունը, պետական տնտեսվարող ձեռնարկությանը կարող է ուղղորդել, եթե ինչ որ քաղաքական իրավիճակ ստեղծվի, ռազմավարական քաղաքական շահերին հակասի»,- խոսելով Ռուսաստանի կողմից Թուրքիային տրված 20 միլիարդ դոլարի մասին, այնտեղ ատոմակայան կառուցելու համար, ասաց միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Մենուա Սողոմոնյանը, որի ձեւակերպմամբ՝ գործընթացը առաջին հերթին պետք է դիտարկել երկկողմ տնտեսական փոխշահավետության տեսանկյունից:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31