Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը՝ ՀԱԿ- ՀՀԿ 2-րդ երկխոսության մասին

Դեկտեմբեր 05,2012 15:50

 

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի տպավորությամբ, «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի առաջարկության վերաբերյալ ՀԱԿ-ը կրկին ՀՀԿ-ի հետ երկխոսության գնաց:

«Առաջին անգամ չենք տեսնում նմանատիպ իրավիճակ: Եղել է 2011-ին երկխոսություն: Այս անգամ էլ, երկխոսության ականատես ենք լինում, որտեղ եւս իշխանությունների կողմից լիազոր ներկայացուցիչը՝ Դավիթ Հարությունյանն է հայտարարում ՝ այդ հանձաժողովը ինչ ձեւաչափով պետք է լինի, այսինքն բովանդակությունը նախօրոք սահմանում է»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:

Նրա համար արդեն պարզ է՝ արդյունավետության ինչ չափով է գործելու նոր հանձնաժողովը. «Երբ Դավիթ Հարությունյանն ասում է ՝ չպետք է քաղաքականացվի, իրավական խնդիրներ չպետք է լուծի, իշխանությունը 50 տոկոս պետք է ունենա, այսինքն բոյկոտի կամ դեմ քվեարկի, արդեն ինձ համար պարզ է, որ այդ հանձնաժողովը արդյունավետ գործունեություն, ավարտ չի ունենալու: Առավել եւս, եթե իշխանությունն ուզում էր արդյունավետ քայլ կատարեր, կար փաստահավաք խումբը, որը շատ արդյունավետ գործում էր եւ հենց այդ արդյունավետության պատճառով սկզբում փորձեցին ներսից խոչընդոտել աշխատանքները, հետագայում նախագահի ստորագրությամբ լուծարվեց»:

Պարոն Մարտիրոսյանի համար «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը քաղաքական հարց է, իսկ թե ինչու ՀԱԿ-ը համաձայնեց ՀՀԿ-ի հետ այն չքաղաքականացնել ու հարցի քննարկումը տեղափոխել նախագահական ընտրություններից հետո,պարոն Մարտիրոսյանը դժվարացավ մեկնաբանել. «Իրենց որոշելիքն է՝ կգնան երկխոսության ՀՀԿ-ի հետ, հետո ԲՀԿ-ի հետ քաղաքական ընտրական վերլուծություն կանեն, հետո նորից ՀՀԿ-ի հետ երկխոսություն 2 կսկսեն, հետո հնարավոր է ԲՀԿ-ի հետ քաղաքագիտական 2 լինի»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31