Մաքսային ծառայության աշխատակիցները Երևան-Կրասնոդար ավիաչվերթի ուղևորների բեռների ստուգման ժամանակ Երևանի բնակչի մոտ հայտնաբերել են 414 հատ հեռախոսի ծածկոց (չեխոլ): Գրում է «Կոմսոմոլսկայա պռավդա» թերթը և շարունակում այսպես` հարավային երկրի արևային մայրաքաղաքից ժամանած հյուրը չէր պատրաստվում բոլոր ծածկոցներն իր համար օգտագործել, այդ պատճառով դրանք առգրավվել են և ուղարկվել ապրանքի զննման:
Ինչպես հայտնել են Կրասնոդարի մաքսային ծառայությունից, Երևանի բնակչի նկատմամբ վարչական իրավախախտման գործ է հարուցվել «Ապրանքները սահմանված ձևով չհայտարարագրելու» հոդվածով:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ