Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը նախնական պայմանավորվածության համաձայն Ազգային Ժողով է ուղարկել օրենսդրական փոփոխությունների նախագիծ

Դեկտեմբեր 05,2012 15:20

Սույն թվականի նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, ինչպես նաև եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպվել էին խորհրդարանային լսումներ` պատիժ կրող անձանց, այդ թվում նաև ցմահ ազատազրկման դատապարտված և անչափահաս դատապարտյալների իրավիճակը բարելավելու վերաբերյալ: Հետամուտ լինելով լսումների ընթացքում մասնակիցների հետ ձեռք բերված պայմանավորվածությանը` Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, վերոնշյալ խնդիրների վերաբերյալ պատրաստել է մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը փոխանցվել է վերոնշյալ խորհրդարանական մշտական հանձնաժողովներին, ինչպես նաև այս հարցերով լսումների ընթացքում հետաքրքրություն ցուցաբերած ԱԺ մի շարք պատգամավորների, այդ թվում «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցութան անդամների:

 

 Նախագծով առաջարկվում է ցմահ ազատազրկման տարիքային շեմը 18-ից դարձնել 21, անչափահաս դատապարտյալների և ազատազրկման դատապարտված այլ անձանց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ անկախ հանձնաժողովի որոշումները յուրաքանչյուր դեպքում լինեն պատճառաբանված, ինչպես նաև վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատժաչափերը:

 Ակնկալում ենք, որ Ազգային ժողովի խմբակցությունները և պատգամավորները հետամուտ կլինեն այս օրենքի նախագծի անհրաժեշտության դեպքում հետագա լրամշակմանը և շուտափույթ ընդունմանը:

 Օրենսդրական փոփոխությունների ամբողջ փաթեթին կարող եք ծանոթանալ նաև Մարդու իրավունքների պաշտպանի կայքէջում:

 

 Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31