Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը Ադրբեջանից առաջ է ընկել

Դեկտեմբեր 05,2012 15:10

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության տվյալներով, այս տարի Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 34-ն է: Այսօր կազմակերպության այս տարվա ուսումնասիրությունները ներկայացնելով՝ կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ասաց, որ Հայաստանը 176 երկրների ցանկում կոռուպցիայի ընկալման համաթվով 105-րդ տեղում է: Ըստ նրա մեր երկրի ցուցանիշը բավականին ցածր է Վրաստանից, որը 51-րդ տեղում է եւ բարձր է Արդբեջանից, որը 139-րդ տեղում է:

Պարոն Հոկտանյանը դժվարացավ կոռուպցիայի ընկալման համաթվի այս եւ նախորդ տարիների համեմատությունը ներկայացնել՝ պատճառաբանելով, թե այս տարի փոխվել է դրա հաշվարկման մեթոդաբանությունը:

Նա չներկայացրեց նաեւ կոռուպցիայի ընկալման համաթիվն ըստ ոլորտների՝ բացատրելով, որ ուսումնասիրությունները նախատեսել են հաջորդ տարի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31