Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշապատ և Կոտայք նոտարական տարածքների նոտարների նկատմամբ կարգապահական վարույթներ կհարուցվեն

Դեկտեմբեր 05,2012 14:52

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով՝ Վաղարշապատ և Կոտայք նոտարական տարածքների նոտարներ Ավետ Ալեքյանի և Նունե Մանուչարյանի նկատմամբ հարուցվելու են  կարգապահական վարույթներ:

 Ավետ Ալեքյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք են ընդունվել քաղաքացի Լիդա Հակոբյանի՝ ՀՀ արդարադատության նախարարին հասցեագրված՝ Վաղարշապատ նոտարական տարածքի նոտար Ավետ Ալեքյանի կողմից տրված անշարժ գույքի մասին նվիրատվության պայմանագրի հետ կապված նոտարական գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ դիմումում բարձրացված հարցերը, դրանց հիման  վրա ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից իրականացված ուսումնասիրություններն ու դրանց  արդյունքում ներկայացված տեղեկանքը, ինչպես նաև աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ  Ն. Փանոսյանի  զեկուցագիրը :

Նունե Մանուչարյանի նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթի համար հիմք են հանդիսացել 01.09.2011-01.09.2012 թթ. ժամանակահատվածում նոտարական գործողությունների օրինականության ստուգման արդյունքներով ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից ներկայացված տեղեկանքը, ինչպես նաև աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ  Ն. Փանոսյանի  զեկուցագիրը:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31