Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու հաստատ կապրես»

Դեկտեմբեր 05,2012 14:46

«Երեխաս 3 տարի է, ինչ հիվանդ է, իսկ Հայաստանում չի բուժվում նման հիվանդությունը: Այս միջոցառումը կազմակերպվել է, որպեսզի հավաքվի անհրաժեշտ գումար եւ երեխաս փրկվի»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց արյան քաղցկեղով հիվանդ 6-ամյա Նարեկի հայրը՝ Արայիկ Մարտիրոսյանը:

Նրա պնդմամբ՝ 9 ամիս բուժումից հետո Նարեկը ստացել է ճառագայթային բուժում, սակայն հիվանդությունը կրկնվել է.

«Ակնկալում եմ աջակցություն այն մարդկանցից, ովքեր հնարավորություն ունեն օգնելու: Նարեկը շատ հաճախ չի շփվում իր հասակակիցների հետ, քանի որ նրան դա չի թույլատրվում, ցանկացած պահի նա կարող է վիրուս վերցնի, ինչը միայն վնաս է»:

Նարեկը հիվանդ է արյան քաղցկեղով: Մոսկվայում բժշկական զննություններից հետո ռուս մասնագետները նշանակել են ոսկրածուծի փոխպատվաստում: Վիրահատությունն արժե 120-130 հազար եվրո: Գումար գտնելու հույսով մի շարք անհատներ համախմբվել են Նարեկի կյանքը փրկելու համար՝ «Դու հաստատ կապրես» կարգախոսով: Կարգախոսին համանուն գրվել է նաեւ երգ, նկարահանվել՝ տեսահոլովակ: Տեղի ունեցավ նաեւ «Դու հաստատ կապրես» երգի տեսահոլովակի պրեմիերան, որը նվիրված էր արյան քաղցկեղով հիվանդ 6-ամյա Նարեկ Մարտիրոսյանի փրկությանը:

Երգահան, գործիքավորող Հարութ Տեր-Հովակիմյանը՝ Derhova-ն, համարեց, որ անիմաստ կլիներ, եթե ինքը չհամաձայներ օգնել Նարեկին.

«Մեծ հաճույքով եմ արել: Նարեկի հետ հանդիպեցի տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Նրա պայծառությունը ինձ շատ ոգեւորեց: Մենք դրական ենք մտածում, հույս ունենք, որ մինչեւ Նոր տարի մեր նպատակին կհասնենք»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31