Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. Ավանում վախի մթնոլորտ է ստեղծել Տարոն Մարգարյանը, բայց շահարկվում է Ռուբեն Հայրապետյանի անունը

Դեկտեմբեր 05,2012 14:26

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը վստահեցնում է, որ այդ ընտրատարածքում ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ավելի շատ ձայն ունի, քան Տարոն Մարգարյանի աներձագը: «Առավել եւս, քան Ռոբերտ Սարգսյանը: Հավատացեք, ոչ պակաս հակակրանք էր ձեւավորվել այս թեկնածուի նկատմամբ, որի նկարներով քիչ էր մնում տներ մտնեին, տուալետներ մտնեին: Մարդկանց նյարդերի վրա ազդում էր այդ անձի պարտադրանքը: Եթե նախկինում մտածում էի, որ Ավանում վախի մթնոլորտ ստեղծել է Ռուբեն Հայրապետյանը, ներեցեք հիմա այդպես չեմ մտածում: Վախի մթոնոլորտը ստեղծել է Տարոն Մարգարյանը, ուղղակի շահարկվում է Ռուբեն Հայրապետյանի անունը»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց պարոն Սաֆարյանը:

Նա նաեւ դժգոհեց, որ ընտրությունների մասին թիվ 1 ընտրատարածքի ընտրողներին չեն ծանուցել:

«Ի տարբերություն Ռուբեն Հայրապետյանի ընտրությունների, երբ այն ժամանակ գործում էր նրա եւ տվյալ թաղի վարչական ռեսուրսը, այս ընտրությունների ժամանակ մոբիլիզացվել է ամբողջ Երեւանի քաղաքապետարանը: Բոլոր թաղապետերը ցուցումներ են ստացել՝ ձայներ ապահովել թիվ 1 ընտրատարածքում: Ծախսերը եղել են չափազանց տպավորիչ: Յուրաքանչյուր շենքում ձայն բերողը՝ հոտ բերելու պատասխանատուն ստացել է 40.000 դրամ: Բոլոր վերելակների, շենքերի պաստառապատում, կերուխումեր: Եվ այս ծախսերից հետո ընդամենը 20 տոկոս ձայն հավաքելը ցույց է տալիս, որ անգամ Տարոն Մարգարյանի անունը բավարար չէ մարդկանց հանուն սիրո տեղամաս բերել»,- հավելեց պարոն Սաֆարյանը՝ միաժամանակ խոստովանելով, որ իրենք չկարողացան իրենց եւ ընդդիմադիր ընտրողին համոզել ընտրության բերել. «Կարող էի ինձ թույլ տալ մի 10.000 դոլարի ծախսել եւ մարդիկ նշանակեի, որ շենքերից ընտրողներին բերեի, բայց վերջին օրերին մեզ համար պարզ էր, որ հաղթանակի խնդիրը լուծել հնարավոր չէ: Ինձ ասում էին այնտեղ անասուններ են , պարզ չէ, որ անասնաբույժ պիտի գնա, դու ո՞ւր ես գնում»:

Պարոն Սաֆարյանի նախընտրական շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանն էլ հավելեց, որ ՀՀԿ-ն այս ընտրություններով ապացուցեց, որ մեծամասնական ընտրակարգը Հայաստանին պետք չէ. «Եթե նախկինում ասում էին՝ ճանաչված են տեղերում դրա համար են ընտրվում, ապա հիմա ապացուցեց, որ չճանաչվածն էլ է ընտրվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31