Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

10 տարի առաջ Հայաստանում թռչող մողեսի մնացորդներ եւ դինոզավրի ոսկոր են գտել

Դեկտեմբեր 05,2012 14:23

Այսօր «Տեսակետ» ակումբում ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Մելիք-Ադամյանը, Տուրիզմի հայկական ինստիտուտի ղեկավար Ռոբերտ Մինասյանը և «Ռումէա» գայթակղիչ ճամփորդությունների ակումբի գլխավոր տնօրեն Ռուբեն Գրիգորյանը խոսեցին հայաստանյան տուրիզմի ներկայիս իրավիճակից եւ խնդիրներից:

«Ռումէա» գայթակղիչ ճամփորդությունների ակումբի գլխավոր տնօրեն Ռուբեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունն առաջին անգամ նոյեմբերի 18-19-ը Երեւանում կազմակերպել էր միջազգային գիտաժողով, որին մասնակցում էր նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղարը. «Արդյունքում ընդունվեց տուրիզմի ոլորտում մասնավոր սեկտորի հետ համագործակցության երեւանյան հռչակագիր, համաձայն որի` մասնավոր սեկտորը պարտավորվում է պահպանել համաշխարհային զբոսաշրջության սկզբունքները եւ կանոնները: Գլխավոր քարտուղարը տպավորված էր եւ ափսոսանք հայտնեց, որ ընտանիքի հետ չի ժամանել: Ընդհանուր առմամբ` համաժողովի կարեւորությունն այն էր, որ մարդիկ եկան եւ տեսան մեր երկիրը, որն այդ կերպ առավել հուսալի եւ հասանելի է դառնում: Դա նաեւ մեր վարկանիշի վրա է դրական ազդեցություն թողնում»:

Տուրիզմի հայկական ինստիտուտի ղեկավար Ռոբերտ Մինասյանի խոսքով. «Խնդիրն այն է, որ վերջին քսան տարվա ընթացքում մենք տուրիստական նոր ապրանք չենք ստացել: Բացել ենք, օրինակ, ճոպանուղի, որը ծառայություն է, ոչ թե ապրանք»:

Ռոբերտ Մինասյանը հայտնեց, որ Տուրիզմի հայկական ինստիտուտում կբացվի կրոնական տուրիզմի, իսկ առաջիկայում` գիտական տուրիզմի ամբիոն:

ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Մելիք-Ադամյանը նշեց, որ անհրաժեշտություն կա ստեղծել Հայաստանի անկենդան բնության Կարմիր գիրք. «Երկրաբանական տեսանկյունից Հայաստանը բաց թանգարան է եւ հուշարձանների հագեցվածության առումով կարող է մրցել Ուկրաինայի հետ: Մենք ունենք մի քանի միլիոն տարվա պատմություն ունեցող սյունաձեւ անջատումներ, իսկ Արցախում` երկու հազար տարեկան ծառ, որոնց մասին պետք է բարձրաձայնել»:

Մելիք-Ադամյանը հավելեց, որ շուրջ տասը տարի առաջ Հարավային Հայաստանի գյուղերից մեկում գտել են թռչող մողեսի մնացորդներ, իսկ Սեւանի շրջանում` դինոզավրի ոսկոր. «Կոնկրետ մանրամասներ չեմ ասի, քանի որ կոմերցիոն նպատակների վտանգ կա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31