Լրահոս
Օրվա լրահոսը

Աղբն առայժմ այրում ենք

Դեկտեմբեր 05,2012 14:16

Երեւանի ոչ մի աղբավայրերում առայժմ աղբի տեսակավորում ու վերամշակում

չի արվում: Մինչդեռ աշխարհի մի շարք երկրներում վաղուց կենցաղային աղբից օգտահանված նյութերը վերամշակվում եւ կիրառվում են որպես երկրորդական արտադրանքի նյութ:

Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ասուլիսում Aravot.am-ը քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ կունենանք աղբի վերամշակման գործարան եւ թափոնները ոչ թե կայրվեն` վտանգավոր նյութերի արտանետումներով, այլ կօգտագործվեն տնտեսության մեջ: Պարոն Ղազարյանը վստահեցրեց, որ ճապոնական «Շիմիձու» ընկերությունն արդեն Նուբարաշենի աղբավայրում աղբը անվտանգ եղանակով այրում է, սակայն չի տեսակավորում ու վերամշակում. «Դրա համար մրցույթ է հայտարարված եւ մի քանի տեղական եւ արտերկրի ընկերություններ պետք է մասնակցեն եւ այդ գործն անեն»:
Պարոն Ղազարյանի խոսքերով, մայրաքաղաքային տնտեսություններն արդեն պատրաստ են ձմռանը, պահեստավորվել է 1680 տոննա աղ, ավազ, 300-400 մեքենա եւ այլ տեխնիկա կազմ ու պատրաստ սպասում են ձյանն ու մերկասառույցին:

Այս տարվա ընթացքում վերանորոգվել է բազմաբնակարան շենքերի 1380 վերելակ, 14 հազար գծամետր էլ` ջրամատակարարման նեքին ցանց: 111 կիլոմետր երկարությամբ փողոցների ու բակերի լուսավորություն է իրականացվել: Կառուցվել է վերգետնյա 7 անցում:

Վարչության պետը դժգոհեց, որ շաբաթօրյակներին շատ բակերի բնակիչներ եւ համատիրություններ պասիվություն են դրսեւորում եւ զլանում են մասնակցել իրենց տարածքի մաքրման աշխատանքներին:

Հարցին, թե համատիրության ինստիտուտը մեր երկրում այդպես էլ չի կայանում եւ ի՞նչ է անհրաժեշտ դրա համար անել, պարոն Ղազարյանն ասաց, որ մի շարք համայնքներում ունեն օրինակելի համատիրություններ, բայց դեռեւս շատ անելիքներ կան համատիրությունների կայացման հարցում: Պատճառներից մեկը Կառլեն Ղազարյանի համոզմամբ, բնակիչների` սպասարկման վարձերի չվճարելն է, ինչի հետեւանքով շենքերի մուտքերի, վերելակների եւ այլ հարցեր չեն կարողանում լուծվել:

Գրաֆիկով որքան է սահմանված գիշերային լուսավորության ժամերը հարցին էլ՝ պարոն Ղազարյանն ասաց, որ ձմռանը ժամը 18-ից 24-ը, իսկ ամռանն այլ գրաֆիկով է լուսավորվում: Սակայն 105 կենտրոնական եւ որոշ երկրորդական փողոցներ մինչեւ լույս լուսավորված են լինում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31