Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. Ես որեւէ պարտավորություն չունեմ ԲՀԿ նկատմամբ: Իմ բոլոր պարտավորությունները ՀՀԿ-ի եւ նրա ղեկավարի նկատմամբ են

Դեկտեմբեր 05,2012 14:10

Հատված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցազրույցից:

– Եթե առաջադրվի Գագիկ Ծառուկյանը, ապա ես հստակ եւ իմ ամբողջ ուժերով պաշտպանելու եմ Սերժ Սարգսյանի թեկնածությունը եւ ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր թեկնածուն հաղթի:

– Իսկ բարեկամության վրա դա կազդի՞ ձեր կարծիքով, թե՞ ոչ:

– Իմ կարծիքով՝ ոչ:

– Բայց բարեկամությունը չի ենթադրո՞ւմ նաեւ, որ որոշում կայացնելուց հետո դուք նրան պաշտպանեք:

– Ոչ, այս դեպքն այն դեպքը չէ, քանի որ կուսակցության որոշումով եմ ես այսօր աշխատում Ազգային ժողովի նախագահ, կուսակցությունն է ինձ առաջադրել եւ պաշտպանել, դա հանրապետության նախագահի՝ կուսակցության ղեկավարի ցանկությունն է եղել եւ առաջարկն է եղել:

Իսկ ի սկզբանե ես որեւէ պարտավորություն չունեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ: Իմ բոլոր պարտավորությունները Հանրապետական կուսակցության եւ նրա ղեկավարի նկատմամբ են եւ ես պարտավոր եմ բոլոր առումներով, եւ անելու եմ դա, ամեն ինչ, որպեսզի գործող նախագահը հաղթի նախագահական ընտրություններում:

– Ինչքան էլ ձեր անունը կապում են «Բարգավաճ Հայաստանի» հե՞տ:

– Դե, իմ անունը կապում են «Բարգաված Հայաստանի» հետ այն մարդիկ, ովքեր քաղաքական որեւէ դերակատարություն չունեն քաղաքական դաշտում եւ այս երկրի համար, ուղղակի իրենք փորձում են ջուրը պղտորել, որ ձուկ որսան, որը իրենց չի հաջողվի, եւ չի էլ հաջողվել մեծ առումով:

– Բայց ինչ-որ պահի հաջողվեց կարծես թե, Սերժ Սարգսյանը հավատաց դրան:

– Ոչ: Իմ կարծիքով՝ նկատի ունեք իմ հրաժարականը եւ շտաբը ղեկավարելը: Ես կապ չեմ տեսնում, գոնե ուղղակի: Որեւէ անգամ ինձ չի ասվել այդ մասին, ուղղակի առաջարկվել է ինձ շտաբի ղեկավարի պաշտոնը եւ ես էլ գտել եմ նպատակահարմար, քանի որ Ազգային ժողովի ընտրություններն էին եւ մնացել էր Ազգային ժողովի աշխատանքներին մոտ 5-6 ամիս: Կարեւորելով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքը մեր ապագա 5 տարիներին, մեր կուսակցության, մեր թիմի, ես հրաժարական ներկայացրեցի եւ շատ արդյունավետ ղեկավարեցի շտաբը եւ ունեցանք մեծ առաջընթաց՝ 44 տոկոս վստահություն համամասնական ցուցակի առումով

– Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է լինել ընդդիմության միասնական թեկնածու:

– Ճիշտն ասած, ես դեռ չեմ էլ մտածել, որ Գագիկ Ծառուկյանը կարող է առաջադրվել: Եվ երկրորդ քայլի մասին իրոք չէի մտածել:

– Իր անձնական տեսակետից:

– Ինքը վերջնական որոշում չի կայացրել, եթե կայացներ, մենք անպայման տեղյակ կլինեինք: Խոսակցություններ կան, որ կարող է առաջադրվել կամ չառաջադրվել, քննարկումներ կան, բայց կոնկրետ վերջնական մենք չունենք նման տեղեկատվություն:

Աստղիկ ԲԵԴԵՎՅԱՆ

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31