Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի հայկական թանգարանի (ՖՀԹ) սկանդալային հափշտակումը

Դեկտեմբեր 05,2012 13:38

Ֆրանսիայում Հայաստանի տարին՝ մշակութային մեծ դրսեւորում:

«Հայաստան, իմ բարեկամ»:

Չկա՞ այն այլեւս»:

Ֆրանսիայի հայկական թանգարանը (ՖՀՄ) իր գոյության 60 տարիների ընթացքում մշակութային արժեքները ցուցադրել է քաղաք Փարիզի Էնների հյուրանոցի առաջին հարկում տեղակայված երկու սրահներում, որոնք տրամադրվել են համաձայն 24 ապրիլի 1953 թ. նախարարական դեկրետի: Թանգարանի պաշտոնական բացումն իրականցվել էր Հանրապետության նախագահ պարոն Վենսան Օրիոլի կողմից:

2011թ. հուլիսին Մշակութային արժեքների գլխավոր տնօրինությունից թանգարանը նամակ ստացավ, որտեղ վերջինս դիմում էր՝ համախմբել հավաքածուն անվտանգության նպատակով, ինչպես թանգարանի սրահներում, այնպես էլ՝ շենքում վերականգնողական աշխատանքների իրականացման համար, «նմուշների իսկական վերադարձի հաստատմամբ», մինչեւ 2012թ. ապրիլի աշխատանքների ավարտը: Այդ տեղափոխությունն, անշուշտ, իրականացավ:

Դժբախտաբար այդ տեղահանումն իրականացավ «Հայաստանյան արտացոլումներ» ցուցադրության կազմակերպման հետ միաժամանակ, որը նախատեսված էր իրականացնել 2012թ. հունվար ամսին Ֆրանսիայի Ազգային գրադարանի (Scriptorial d’Avranches /ձեռագրերի պահպանման վայր) հետ՝ պահեստավորելով 3000 տարվա Հայաստանի պատմություն ունեցող անքակտելի մշակութային արժեքների մոտ 1200 նմուշ, ինչպես նաեւ Avranches (ձեռագրերի պահպանման վայր) ուղարկելու համար ձեռագրերի եւ նմուշների նախապատրաստում (Nouvelles d’Armenien՛ 184 ապրիլ 2012թ.): Սակայն տեղափոխման այդ դիմումի ետեւում արդյո՞ք թաքնված չէր թանգարանի ծրագրավորված վտարումը: Ո՞ւմ կողմից:

Այն բանից հետո, երբ սրահներն «անվտանգության» նպատակով դատարկվեցին, Էնների թանգարանը Գիմե թանգարանի տնօրինությամբ որոշեց ներդրում անել եւ այդտեղ ցուցադրել Հեռավոր Արեւելքի նմուշների իր հավաքածուն, որոնք իջեցվել էին վերեւի սրահներից՝ աշխատանքների իրականացման պատճառով: Տարօրինակ է, մի՞թե նույն վայրում այս հավաքածուն ավելի քիչ վտանգված կլինի, քան՝ նախորդը:

Արդյոք հնարավո՞ր է, որ վերադառնալով մայիս 2012թ. Avranches ցուցադրումից, երբ թանգարանի դռները փակ են, թանգարանի չտարհանվող տերերը հասնում են այն բանի, որ ցուցադրում են իրենց նմուշները Ֆրանսիայի հայկական թանգարանի ցուցափեղկերում: Արդյո՞ք մենք ականատեսը չենք դառնում «օկուպանտների» հետ տրամաբանական եւ խղճուկ մի կոնֆլիկտի, որը սեփականատիրոջ կողմից, տվյալ դեպքում՝ պետության, ենթակա է արբիտրաժային կարգավորման: Միգուցե: Սակայն տարբերությունը նշանակալի է, երբ մենք խոսում ենք մշակույթի մասին: Մի մշակույթի, որն իր ժողովրդի նկատմամբ եղեռնագործության արդյունքում լիովին անհետանալու վտանգի տակ է եղել եւ որի նախնիները պատրաստ, հարյուրավոր տարիներ շարունակ հարգանքի տուրք են մատուցել բոլոր նրանց, ովքեր համարձակություն են ունեցել վերապրողներին թույլ տալ վկայություններ անել Ֆրանսիայի հողի վրա հանուն ապագա սերունդների: Բացի այս խորհրդանշական

եղելությունից, ցուցադրման սրահից Ֆրանսիայի հայկական թանգարանի նմուշների տարհանումը մշակութային իր առաքելության նկատմամբ ունի վնասող, կործանիչ այլ հետեւանքներ: Ընթացիկ գործերի կառավարումը խաթարված է (ինտերնետ, հեռախոս, նամակագրություն եւ այն): Հավաքածուի թանգարանի կայքը՝ www.le-maf-com, դադարեցվել է: Մշակութային արժեքների վերականգնումը, որն ուներ հասարակական հետաքրքրություն, կասեցվել է, իսկ ցուցահանդեսի ծրագրերը՝ կանխվել: Եռամյա աշխատանքներից հետո ձեռագրերի գիտական կատալոգի հրատարակումը հետայսու վտանգված է, եւ այն իրականություն չի դառնա այնպես, ինչպես նախատեսված էր 2013 թվականին: Ֆրանսիայում Հայաստանի տարին մշակութային մեծ դրսեւորում էր՝ կրելով «Հայաստան, իմ բարեկամ» վերնագիրը: Մի՞թե այն այլեւս գոյություն չունի: Չէ՞ որ պետության խոսքը պարտավորեցնող է, նույնիսկ՝ հաստատուն:

Մշակույթի եւ հաղորդակցության տիկին նախարար, ուզում են մշակույթին զսպաշապիկ հագցնել, այլ կերպ դա ընկալելի չէ: Ինչո՞ւ է այդպես:

ՖՐԵԴԵՐԻ ՖՐԻՆԳՅԱՆ

Ֆրանսիայի հայկական

թանգարանի տնօրեն

Nouvelles d’Armenie-ից

թարգմանեց ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31