«Դուք աներձագ ունե՞ք, մտածե՞լ եք ինչ է սպասվում նրան»,- այսօր լրագրողները այս հարցն ուղղեցին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Նա պատասխանեց. «Այո: Ի՞նչ է սպասվում»: Լրագրողները հստակեցրին, որ մտածում ենք՝ պատգամավոր կդառնա, պրեզիդենտ կդառնա: Նա արձագանքեց. «Ցավդ տանեմ, պրեզիդենտ չէ, բայց մարդ ա, մի օր էլ կարող ա ինքը պատգամավոր դառնա»:
Սամվել Ալեքսանյանն ասաց, որ ինքը մեկ աներձագ ունի ընդամենը: Թե ինչով է նա զբաղված՝ չգիտի, աշխատում է, թե որտե՞ղ՝ նա պատասխանեց. «Չեմ հարցրել, ես ի՞նչ իմանամ»:
Հարցին՝ իր ապագան ինչպե՞ս եք պատկերացնում դուք՝ նա պատասխանեց. «Իր ապագան շատ լավ ապագայա, իմ երկու քաշին ա ինքը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ