«Ցավդ տանեմ ես բիզնեսով չեմ զբաղվում»,- այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Հարցին, բա ձեր կինը ո՞նց է ապրելու՝ նա պատասխանեց. «Մի ձեւով կապրի, էլի, երեխեքի թոշակով: 7 երեխա ունեմ, թոշակ կտան՝ կապրենք»:
Մեր հարցին, թե Նոր տարին որտե՞ղ է նշելու՝ նա պատասխանեց, որ իրենց տանը: Դուբայում չե՞ք նշելու՝ հարցին նա պատասխանեց. «Ես Դուբայի հնարավորություն չունեմ, ազիզ ջան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ