Դեկտեմբերի 5-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Գանձաքար գյուղի հինգ բնակիչներ, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Պարզվել է, որ նոյեմբերի 29-ին նրանք տանը պահածոյացված սնունդ են օգտագործել, ինչի հետևանքով թունավորվել են,
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն