Ինչպես արդեն հաղորդել ենք՝ քիչ առաջ ընդունվեց 2013-ի բյուջեն՝ 71 կողմ 37 դեմ քվեարկությամբ: Ձեռնպահ չկար: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մինչ քվեարկությունը հայտարարեց, որ իրենց պատգամավորների մի մասը գործուղման է, բայց իրենք դեմ են այս բյուջեին: Եթե մասնակիցներից կեսից ավելին կողմ լիներ՝ այն ընդունվելու էր: Գրանցված էր 113 պատգամավոր:
Էդմոն Մարուքյանն էլ մինչ քվեարկությունը տեղեկացրեց, որ ինքը բյուջեին կողմ է քվեարկելու:
82 «կողմ», 4 «դեմ» 16 «ձեռնպահ» քվեարկությամբ ընդունվեց նաեւ Մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ