Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Կարապետիչը շա՛տ դաժանաբար է պատժում հայ ժողովրդին

Դեկտեմբեր 05,2012 12:20

«Ճիշտն ասած՝ համարում եմ, որ քաղաքական դաշտն ինձ արժանի չէ», հայտարարել է Տիգրան Կարապետյանը՝ պարզաբանելով նախագահական ընտրություններին չմասնակցելու իր որոշումը։

«ՉԻ» – Տիգրան Կարապետիչն, իհարկե, իրավացի է. ոչ քաղաքական դաշտն է արժանի նրա նման գործչին, ոչ էլ, առավել եւս, հասարակությունը։ Աստվածաշնչում էլ է ասված՝ մարգարիտները խոզերի առաջ շաղ մի տուր, մինչդեռ Տիգրան Կարապետիչը տարիներ շարունակ երախտամոռ ժողովրդի առաջ շաղ էր տալիս ոչ միայն իր խոսքի մարգարիտները, այլեւ զանազան կենցաղային առարկաներ՝ ֆեներ, հեռուստացույցներ, էպիլյատորներ… Եվ ի՞նչ։ Ունայնություն ունայնությանց։

Եվ այնուամենայնիվ՝ Տիգրան Կարապետիչը շա՛տ դաժանաբար է պատժում հայ ժողովրդին։ Այդպես չի կարելի։ Հայ ժողովուրդն այնուամենայնիվ հինգհազարամյա փորձությունների միջով է անցել եւ արժանի է նրա պես թեկնածուի։ Գուցե արժե ե՞ւս մեկ անգամ մեծահոգություն ցուցաբերել մեր տարաբախտ ազգի նկատմամբ եւ մնալ քաղաքական դաշտում։ Հակառակ դեպքում ժողովուրդը կարող է եւ չդիմանալ այդ հարվածին ու վերջնականապես ջնջվել պատմության թատերաբեմից։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31