ԱԺ -ն քիչ առաջ սկսեց իր աշխատանքները: Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը սովորականի պես հորդորեց պատգամավորներին գրանցվել: Գրանցվեց 112 պատգամավոր, սակայն հեռվից ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը բղավեց, որ իր կոճակն «ատկազ» է անում: «Հնարավոր է, պարո՛ն Բագրատյան»,- պատասխանեց Հովիկ Աբրահամյանը,- «Հիմա էնքա՜ն բաներ են ատկազ անո՜ւմ»: Ի վերջո գրանցվեց 113 պատգամավոր:
Քննարկվեց Մաքսային օրենսգրքում փոփոխությւոններ կատարելու նախագիծը երկրրոդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը:
Հետո քվեարկության դրվեց հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը, որը ընդունվեց՝ ստանալով 71 կողմ, 37 դեմ ձայներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ