Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ առաջարկած օրակարգին դեմ է նաեւ ՀԱԿ-ը

Դեկտեմբեր 05,2012 12:01

Հատվածներ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հարցազրույցից:

 – Որքան հայտնի է՝ ՀՅԴն դժգոհ է իր անցկացրած քաղաքական խորհրդակցությունների առաջին փուլից։ Ի՞նչն է խնդիրը։

 

– Բանակցությունների առաջին փուլից ստացված տպավորության արդյունքում մեր առաջարկած օրակարգի շուրջ լիարժեք համաձայնություն դեռ չի կայացել։ Գործընթացն այս ընթացքում դեռ կարող է փոխվել, նոր էլեմենտներ առաջանան, բայց այս պահին տպավորությունը հետեւյալն է. առնվազն օրակարգի շուրջ լիարժեք համաձայնության չենք կարողացել հասնել։ Հիմնական անհամաձայնությունը խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու դրույթի հետ է։ Այն, որ իշխանությունները դեմ են այս համակարգին, հասկանալի է. դա իրենց համար կտրուկ փոփոխություն է ենթադրում։ Բայց դրան դեմ է նաեւ ընդդիմությունից ՀԱԿ-ը։ Մինչդեռ մենք վստահ ասում ենք՝ այս օրակարգով է հնարավոր երկրում իրավիճակ փոխել, շտկել։ Եւ եթե գաղափարը չի ընդունվում, անիմաստ է խոսել մնացած հարցերի մասին։

– Խորհրդակցությունների երկրորդ փուլ անցկացնելո՞ւ եք, թե՞ ոչ, եւ հնարավո՞ր է՝ այդ հարցերը կրկին քննարկեք երկրորդ փուլում։

– Մենք բոլորին հստակ կերպով փոխանցել ենք մեր մոտեցումները, եւ հանդիպումների իմաստն էլ դա էր. մեր առաջարկած 7 կետերում վիճելու խնդիր չկա, մենք այդ հարցում չենք պատրաստվում որեւէ զիջման գնալ։ Եթե համաձայն են այս օրակարգը ստանձնել որպես իրավիճակից ելք, կարող ենք միասին հայտարարել։ Պետք է համաձայնությունը հայտարարել միասնականությամբ։ Բայց նման պատրաստակամություն չի եղել։ Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, մյուս բոլոր փուլերի մասին խոսելն անիմաստ է։

– Իսկ ի՞նչ եք անելու, եթե համաձայնությունը չկայանա։

– Եթե այդպես շարունակվի, մենք պարզապես կգնանք մեր ճանապարհով։ Ինձ համար ի՞նչ տարբերություն՝ օրակարգն ով չի ընդունում։ Իշխանություններն էլ չեն ընդունում մեր օրակարգը, դրա համար էլ ՀՅԴ-ն ընդդիմություն է իշխանություններին։ ՀՅԴ-ն ընդդիմություն է՝ հենց այս օրակարգի հետ կապված։ Օրակարգի շատ կետեր մենք պահանջել ենք, ամրագրել ենք, բայց դրանք մնացել են անկատար, ու այդ պատճառով մենք ընդդիմություն ենք։

– Այսինքն՝ միգուցե մնաք միայնա՞կ։

– Մենք հիմա էլ միայնակ ենք։ Մինչեւ հիմա էլ մեր որդեգրած ճանապարհով միայնակ ենք գնացել։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ, երբ իրավիճակը ստիպում է, շատերն ընկալում են, որ այս օրակարգը ճիշտ է։ Այսօր էլ մասնակի հաջողություն կա։ Չէի պատկերացնում, որ շատ ուժեր կարող են մեր օրակարգն ընդունել, գոնե մասնակի։ Դա հույս է ներշնչում, որ այս գործընթացն առաջիկայում կհանգեցնի արդյունքների։

– Ձեր 7 կետերից ոչ մեկը չե՞ք պատրաստվում որոշ ժամանակ առկախել, զիջել եթե տեսնում եք, որ կոնկրետ մի կետի շուրջ չկա համաձայնություն։

– Այստեղ սակարկելու բան չկա։ Մենք ուզում ենք հարցերը սակարկման, հետկուլիսային վիճակից բերել ռացիոնալ դաշտ։ Եթե այս հարցում մենք չենք կարողանում համաձայնել, երբ հրապարակ գան անձերը, ավելի մեծ տարաձայնություններ կառաջանան։

– Կարելի՞ է ասել, որ միասնական թեկնածուի գաղափարն արդեն օրակարգից դուրս է եկել, քանի որ արդեն իսկ նախնական փուլում կոնկրետ հարցերի շուրջ համաձայնություն չկա։

– Ո՛չ, չի կարելի այդպես միանգամից ասել։ Ես այս պահի տպավորություններն եմ ասում։ Վաղը կարող է պաշտոնապես որեւէ մեկն այս խնդրի հետ կապված այլ բան հայտարարի։ Պարզապես ասում եմ, որ բանակցություններում հարյուրտոկոսանոց համաձայնություն չի եղել։

Արման ԳԱԼՈՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31