Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դեկտեմբերի 10-ից 20-ը քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում հայտարարվում է ամբուլատոր-պոլիկլինիկական և ախտորոշիչ անվճար բուժօգնության ակցիա:
Դիմողներին կտրամադրվի խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում այցելուներին հավելյալ անվճար հետազոտությունների և բուժման ուղեգիր կտրվի:
Ցանկացողները քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ կարող են դիմել բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 9-ից 13-ը, ներկայացնելով անձնագիրը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 51-41-66 կամ
51-41-53 հեռախոսահամարներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն