Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԸՀ նախագահ. Թանաքի պրեզենտացիա կանենք

Դեկտեմբեր 05,2012 11:06

Հատված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հարցազրույցից:

 – Պարոն Մուկուչյան, Ավան թաղամասի ընտրությունների ժամանակ եւս բարձրաձայնվեց ցնդող թանաքի խնդիրը: Նախագահական ընտրություներին ընդառաջ կլուծվի՞ այդ խնդիրը, թե՞ էլի ականատես կլինենք նույն պատկերին:

– Հիմա նորից աշխատանքներ են տարվում: Նախ, այն նյութը, որն օգտագործվեց այս ընտրություններին, եթե համեմատենք նախորդի հետ, ապա որոշակի առումով փոփոխություն կար: Օրինակ, շատ-շատ տեղամասերում նյութը շատ նորմալ աշխատել է, եւ որեւէ խնդիր չի առաջացել: Բայց հիմա այդ խնդիրներով զբաղվող արտերկրյա կազմակերպության հետ նորից աշխատում ենք: Նրանք, ըստ էության, փորձում են կատարելագործել նյութը, որը լինի այնպիսի, որ ընդհանրապես խնդիրներ չառաջացնի: Ամեն դեպքում, երբ նյութը կորոշակիանա, այսինքն կպարզվի, թե ինչ նյութ է լինելու, մենք նյութի պրեզենտացիա կանենք, կհրավիրենք բոլոր ԶԼՄ-ներին, քաղաքացիական հասարակությանը: Բոլորը կգան-կտեսնեն, կհամոզվեն ինչի մասին է խոսքը եւ կհասկանան, որ որեւէ հետին միտք չկա այստեղ:

– Բայց դա ի՞նչ նյութ է լինելու: Նյութ, որը որոշ ժամանակ հետո կցնդի՞, թե՞ չցնդող է լինելու:

– Նյութ, որը պետք է համապատասխանի ԸՕ-ի պահանջներին: Այսինքն՝ պետք է պահպանվի, պահպանման ժամկետի հետ կապված խնդիրներ չառաջանան, այսինքն՝ ավելի շուտ չանհետանա, իսկ հետագայում արդեն անհետանա:

– Հնարավո՞ր է պրեզենտացիայի ժամանակ նորմալ աշխատի թանաքը, իսկ հետո նորից խնդիրներ առաջանան, ինչպես եղավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Տեղամասերը բացվելուն պես պարզվեց, որ թանաքը նույն պահին ցնդում է, մինչդեռ հավաստիացնում էիք, որ ոչ մի խնդիր չի առաջանա:

– Մենք համենայնդեպս ենթադրում ենք, որ նյութի փորձարկումը լինելու է քվեարկությանը բավականին մոտ ժամանակահատվածում: Այսինքն՝ ոչ հիմա, որ նորից խնդիրներ առաջանան, այլ քվեարկության օրվանը բավական մոտ, որ մարդիկ համոզվեն, որ որեւէ խնդիր չկա, եւ շահարկումները, պայմանավորված այդ երեւույթով, կդադարեն:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31