Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսալի պաշտպանության» աշխատակիցը պաշտպանված չէ

Դեկտեմբեր 05,2012 10:46

«Հուսալի պաշտպանություն» ՍՊ ընկերության տնօրեն Պետրոս Արզաքանցյանի դեմ քաղաքացիական հայց էր ներկայացրել իրավաբան Աննա Երիցյանը: Այս մասին մենք տեղեկացրել ենք Aravot.am-ում՝ լուսաբանելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսված հայցապահանջի մասին: Աննա Երիցյանը պահանջում էր 560.000 ՀՀ դրամի չափով  արգելանք դնել ընկերությանը պատկանող գույքի վրա, բռնագանձել իր չվճարված աշխատավարձը եւ պարտավորեցնել, որպեսզի աշխատանքային պայմանագիր կնքվի իր հետ:

Նա նաեւ տեղեկացրել էր դատարանին, որ աշխատել է փաստաբանական գրասենյակում որպես գործավարուհի՝ փաստաբանի օգնական: Աշխատել է շաբաթը 6 օր: «Ծանրաբեռնված աշխատանքի պատճառով աշխատաժամանակի ընթացքում գրեթե ընդմիջում չեմ ունեցել»,- հայտնել էր Ա. Երիցյանը:

Այդ փաստաբանական գրասենյակը, ըստ հայցվորի, իր հետ աշխատանքային պայմանագիր կնքելու դիմումներին պատճառաբանել էր, թե հարկայինի հետ խնդիրներ ունի, հետագայում կձեւակերպի պայմանագիրը, սակայն աշխատավարձ կվճարի:

Դատարանը Երիցյանի հայցը բավարարել է մասնակիորեն, որոշելով «Հուսալի պաշտպանություն» ՍՊ ընկերությունից հօգուտ Ա. Երիցյանի բռնագանձել 65.000 դրամ՝ որպես չվճարված աշխատավարձի գումար: Դատարանը վերացրել է նաեւ մնացած 495.000 դրամի չափով դրված արգելանքը, որը կիրառվել էր այս տարվա սեպտեմբերի 26-ին՝ դատարանի որոշմամբ, որպես հայցի ապահովման միջոց:

Աննա Երիցյանը չի բացառում, որ կբողոքարկի վճիռը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31