Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը՝ գեներալ Մանվելի «ուսման ծարավի» մասին

Դեկտեմբեր 04,2012 21:54

Երեկ «168 ժամը» հրապարակել էր այն պատգամավորների ցանկը, որոնք 30 տարեկանից հետո են որեւէ բուհ ընդունվել: Ըստ այդմ, պատգամավորների մի զգալի հատված 40, 42, 50 տարեկանում է բուհն ավարտել: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե ինչո՞վ է դա բացատրվում, պատգամավորներին զուտ դիպլո՞մն է պետք եղել, ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարութունյանը պատասխանեց. «Ես նախ չգիտեմ, թե ով երբ է կրթություն ստացել: Շատ շատերը եւ նախկինում, եւ հիմա եւ ապագայում տարբեր տարիքում են դիպլոմ ստանում: Դա իհարկե նորմալ է: Մարդ կա՝ դպրոցից անմիջապես հետո է բուհ ընդունվում, մեկը՝ բանակից հետո: Մեր ժամանակ էլ կային: Մեր կուրսում 37 տարեկան մարդ կար, ի՞նչ զարմանալի բան կա: Ուսման ծարավը մի այնպիսի բան է, որ բոլոր տարիքում էլ կարող են այդ զգացողությունն ունենալ»:

Մեր հարցին՝ կարծում եք Մանվել Գրիգորյանը, որը 42 տարեկանում է ավարտել ԵՊՀ-ի իրավաբանության ֆակուլտետը, ուսման ծարավի՞ց է այդ տարիքում բուհ ընդունվել, նա պատասխանեց. «Ես ուսանող եմ ունեցել, իրենից տարիքով մեծ է եղել, եւ փոխգնդապետ է  եղել: Դուք ինձ հարց եք տալիս, ես ազնվաբար պատասխանում եմ: Երբ ես Մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնում դասավանդում էի, ուսանող եմ ունեցել, որին ամաչում էի անունով դիմել: Ինքը ինձ ընկեր Հարությունյան էր ասում, ես իրեն՝ ընկեր Սարգսյան: Այնպես որ, կրթություն ստանալը ոչ մի տարիքում էլ ուշ չէ: Այո, խոսում են, որ շատերը ուշ են սկսել բուհ ընդունվել, ես դրա մեջ որեւէ արատավոր բան չեմ տեսնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31