Լրահոս
Օրվա լրահոսը

«Փիլիսոփայությունը անավարտ սիմֆոնիա է». Լեւ Աբրահամյան

Դեկտեմբեր 04,2012 21:46

«Չեմ ուզում դասախոսություն կարդալ. դա ձանձրալի է, ցանկանում եմ վարել կենդանի զրույց: Չգիտեմ, արդյոք լսարանը տրամադրվա՞ծ է, պատրա՞ստ է, կցանկանա՞»,- այսօր Նարեկացի արվեստի միությունում կայացած հանդիպումից առաջ Aravot.am-ի հետ զրույցում ասաց փիլիսոփա, պրոֆեսոր Լեւ Աբրահամյանը:

ԵՊՀ Տեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի նախկին դասախոս Լեւ Աբրահամյանի հուսով էր, որ հանդիպման ժամանակ ոչ թե մենախոսություն, այլ երկխոսություն կլինի: Հանդիպման գերնպատակն է` հետաքրքրություն առաջացնել փիլիսոփայության ուսումանասիրության մեջ: Այն հարկերով է, վերջ չունի` անսպառ է: Հարկերով կարելի է երկար բարձրանալ. «Փիլիսոփայությունը լայն շրջաններում առանձին հետաքրքրություն չի առաջացնում, մասամբ հիասթափություն կա, մասամբ հոգնածություն, բայց աշխարհայացքային խնդիրների մասին մարդիկ ուզած-չուզած մտածում են»:

Լեւ Աբրահամյանը կարծում է, որ փիլիսոփայությունը մեծ գաղտնիք է, որը լուծված չէ: Մտածողները ուղիներ են ցույց տվել, բայց ասել, որ հարցերը սպառված կամ լուծված են, դա հնարավոր չէ: Փիլիսոփայությունը անավարտ սիմֆոնիա է. «Փիլիսոփայության պատմությունը պետք է առանձնացվի, որպես մտածելակերպի պատմություն: Թույլ տվեք, որ մեծ մտածողները խոսեն ձեզ հետ եւ սովորեցնեն փիլիսոփայական լեզուն: Փիլիսոփայության պատմությունը դա առաջին կարգի փիլիսոփայական գիտություն է»:

Փիլիսոփայի պնդմամբ` անցյալ դարի 2-րդ կեսին մենք ունեցել ենք հզոր փիլիսոփաներ, որոնք սկիզբ են դրել փիլիսոփայության պատմությանը` նրանք  լեզվաբան Էրիկ Աթայանն ու գրականագետ Էդմոն Ավետյանն էին. «Նրանք խոշոր փիլիսոփաներ էին, քանի որ լեզվաբան ու գրականագետ էին: Փիլիսոփաները նրանց համարում էին լեզվաբաններ, իսկ լեզվաբանները` փիլիսոփաներ: Փիլիսոփան չպետք է լինի միայն փիլիսոփա, պետք է տեսնել, թե որտեղ կարելի է կիրառել փիլիսոփայությունը»:

Պրոֆեսորը ներկաներին ապացուցեց, որ երաժշտությունն ու փիլիսոփայությունը ներքուստ կապված են: Արվեստի հետ փիլիսոփայությունը կապված է ոչ պակաս ուժեղ կապով, քան կրոնի, գիտության ու երաժշտության հետ. «Երաժշտության ծագման հարցը կապվում է մարդկային ձայնի, խոսքի, հնչերանգի հետ: Դա ոչ միայն արտաքին, այլեւ ներքին խոսք է` ոչ միայն աշխարհայացք, այլեւ աշխարհընկալում ու զգացողություն: Փիլիսոփայական մտածողությունը հարակից է երաժշտության հետ, որպես հոգու նուրբ արտահայտություն»:

ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի դասախոս Քրիստինե Գրիգորյանը, ով կազմակերպում եւ վարում է պրոֆեսորի հատուկ կուրսերը, նշեց, որ սա առիթ է, որով ուսանողները հնարավորություն կունենան հանդիպել իրական փիլիսոփայի, մասնագետի հետ. «Փիլիսոփայության ֆակուլտետում մեծությունները շատ քիչ են: Պրոֆեսորը այն մարդկանցից է, ում լսելը ամեն անգամ գերագույն հաճույք է եւ դու ամեն անգամ հնարավորություն ունես նոր բան սովորել: Նրան կարելի է համարել բացառիկ մասնագետ եւ փիլիսոփա»:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31