Լրահոս
Օրվա լրահոսը

Անակնկալ կեցվածք զոհերի հարազատների համար (տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2012 21:21

Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորման հարցում իշխանությունների փաստարկներին զիջելու Գագիկ Ջհանգիրյանի կեցվածքը, մեղմ ասած, անակնկալի է բերել Մարտի 1-ի զոհերի հարազատներին։ «Իհարկե, խիստ զայրացրեց մեզ, որ նա համաձայնվեց նրանց հետ»,- ասում է զոհերից Գոռ Քլոյանի մայրը Ազատուհի Քլոյանը։

Նրա մայրը չի սպասում, թե հանրապետականները երբեւէ կփորձեն մասնակցել մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը, պարզապես ընտրություններից առաջ փափուկ բարձ դրեցին զոհերի հարազատների գլխի տակ։

Հանրապետականներին ոչ մի վայրկյան չի հավատում նաեւ մարտի 1-ի զոհ Արմեն Ֆարմանյանի հայրը՝ իսկ ո՞վ էր մարդասպանը եւ ու՞մ իշխանության համար սպանեցին իր որդուն: «Թե խիղճ, Աստված ունեն էս իշխանությունը կամ մեր նախագահը, էն որ ասում ա՝ գոնե մեկ անգամ մարդ եղեք»,- ասում է Արմեն Ֆարմանյանի հայրը Վաչագան Ֆարմանյանը։։

Պարոն Ֆարմանյանը գիտի, թե ինչ է ուզում անել Հանրապետական իշխանությունը, նա Մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու հեռանկարով փորձում է խեղճացնել իրենից եւ ՕԵԿ-ից պոկված նախկին կոալիցիոն գործընկերոջը՝ Բարգավաճ Հայաստանին։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31