Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղական խորհրդատվական ծառայությունների համար` գրեթե 300 մլն դրամ. հավանական «ատկատների» ցուցակն` ըստ ԲՀԿ-ի

Դեկտեմբեր 04,2012 20:30

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, ուսումնասիրելով 2013 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը, հանդիպել է մի շարք անհեթեթությունների ու տարօրինակ հատկացումների: «Հաշվի առնելով մեր կառավարության այն պնդումները, որ մեր պետությունը չունի անհրաժեշտ միջոցներ նվազագույն աշխատավարձի բարձրացման, ուսանողներին տրվող կրթաթոշակների ավելացման կամ նմանատիպ այլ՝ հասարակությանը հուզող առաջնային ու ավելի անհրաժեշտ սոցիալական խնդիրների լուծման համար,  ևս մեկ անգամ ապացուցում են մեր կառավարության ոչ ադեկվատ գործելաոճը: Ես որոշեցի կազմել աբսուրդային հատկացումների թոփ-տասնյակ և հնչեցնել այն ԱԺ ամբիոնից, քանի որ համոզված եմ, որ բնակչության մի ստվար զանգված նույնիսկ գաղափար չունի պետական բյուջեում տեղ գտած այս հատկացումների մասին» ,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը եւ հրապարակեց հետեւյալ ցուցակը.

1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն. թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ` 6.624.000 ՀՀ դրամ:

2. ՀՀ կառավարության աշխատակազմ. կառավարության գործունեության գնահատման, կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտություն` 106.932.000 ՀՀ դրամ:

3. ՀՀ արդարադատության նախարարություն. աջակցություն իրավախախտում կատարած անչափահասների գեղագիտական դաստիարակության ծրագրերի իրականացմանը` 13.703.000 ՀՀ դրամ:

4. ՀՀ բնապահպանության նախարարություն. Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ` 7.624.000 ՀՀ դրամ:

5. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. գյուղական խորհրդատվական ծառայություններ` 295.000.000 ՀՀ դրամ:

6. ՀՀ մշակույթի նախարարություն. դպրոցական ֆիլհարմոնիայի համերգային գործունեություն, համերգային կազմակերպման ծրագրեր` 928.000.000 ՀՀ դրամ:

7. Մաքսային ծառայություն. մաքսային ծառայությունում կինոլոգիական կենտրոնի ստեղծում` 216.000.000 ՀՀ դրամ:

8. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն. Երևանի համայնքներում մշակույթի և ժամանցի ծրագրեր` 195.178.000 ՀՀ դրամ:

9. ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն. փախստականների և նրանց ընտանիքների վերաբերյալ տեղեկատվության կուտակում` 50.146.000 ՀՀ դրամ, ընդ որում` այդ խնդիրների լուծման համար տրամադրվում է ընդամենը մոտ 17.000.000 ՀՀ դրամ:

10. ՀՀ դատախազություն. դատախազներին համազգեստով ապահովում` 68.683.000 ՀՀ դրամ

Ի դեպ, այս կետերի սրբագրման արդյունքում հնարավոր է տնտեսել 2 միլիարդ դրամ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31