Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն իրեն ոչ ոքից չի գերադասում, բայց որեւէ մեկն էլ ՀՅԴ-ից գերադասելի չէ

Դեկտեմբեր 04,2012 20:25

«Առանց միասնական օրակարգի ընդունման և դրա կատարումը երաշխավորող ճանապարհային քարտեզի համաձայնեցման, անպտուղ և սին է միացյալ թեկնածուի որևէ փնտրտուք: Միաժամանակ, ուզում եմ պարզ և հստակ հայտարարել՝ մենք մեզ չենք ուզում որևէ մեկից գերադասել, բայց որևէ մեկն էլ հաստատ մեզանից գերադասելի չէ: Մենք այս օրակարգը պահպանելու ենք այնքան ժամանակ, քանի չի հաջողվել հանել երկիրն ու ժողովուրդը թմբիրից և ազատել այս կապանքներից»,- այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ բոլորին հրավիրեց դեկտեմբերի 6-ի խորհրդաժողովին՝ ավելի լայն լսարանի առջև քննարկելու միասնական օրակարգով դեպի նախագահական ընտրություններ գնալու ստեղծված հնարավորությունը: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն հանդես է եկել 7 կետից բաղկացած առաջարկներով, որոնց արդյունքում ենթադրվում էր, որ ընդդիմադիր ուժերը միասնական օրակարգով պետք է գնան առաջիկա նախագահական ընտրություններին:

ՀՅԴ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանին այսօր պետք է ազգային պետական ուղեգիծ, որպեսզի երբևէ չզիջենք մեր շահերն ու նպատակները` զարգանալու պատրվակով, պետք է ազատություն և ժողովրդավարություն, որպեսզի չզիջելու համար հնարավոր լինի զարգանալ, արդարություն է պետք, որպեսզի հանուն ներազգային համերաշխության բոլորին տրվեն հավասար հնարավորություններ և բոլորն օգտվեն ստեղծված բարիքներից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31