Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը ՀԱԿ-ին եւ «Ժառանգությանը». « Շատ էին գովաբանում՝ ցուցակով թող բերեին պատգամավոր»

Դեկտեմբեր 04,2012 20:02

«Արման Սահակյանը հավաքել է այնքան ձայն, որքան կուսակցական կա Գյումրիում »,-այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Ավետիսյանի հայտարարությունից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կատակեց, թե Ավետիսյանին բարկացնում են, որպեսզի վերջինս իրականությունն ասի: Բանն այն է, որ խորհրդարանական հայտարարությունների ժամին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն անդրադարձան կիրակի օրը թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում տեղի ունեցած լրացուցիչ խորհրդարանական ընտրություններին: Այդ ընտրություները քննադատեցին եւ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը եւ «Ժառանգությունը» ներկայացնող Ռուբիկ Հակոբյանն ու Թեւան Պողոսյանը: Պարզվում է, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը թաքուն հույսեր է փայփայել, որ խորհրդարանական ամբիոնից ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» պետք է շնորհավորեին թիվ 35 եւ թիվ մեկ ընտրատարածքներում ընտրված ՀՀԿ-ականներին: Մինչդեռ, տեղի ունեցավ հակառակը: ՀՀԿ-ն էլ որոշեց արժանի հակահարված տալ. « Շատ էին գովաբանում՝ ցուցակով թող բերեին պատգամավոր, ինչո՞ւ մարդուն այդ վիճակի մեջ դրեցին, որ մարդը մեծամասնականով պայքարի »,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը` հավելելով, թե «Ժառանգությունն» այդքան ձայն ուներ, Ստեփան Սաֆարյանն էլ այդքան հավաքեց: Անդրադառնալով Գյումրիի ընտրություններին` նա իր զարմանքն արտահայտեց, թե ՀԱԿ-ն ինչո՞ւ է վատ վիճակի մեջ դնում ՀԱԿ թեկնածու Մուրադ Գրիգորյանին: «Այդ տղային 10 տարի պատգամավորության թեկնածու եք դարձնում, ինչ ընտրություն լինում է՝  նրա թեկնածությունը դնում եք ՀԱԿ-ի կողմից: Բանը հասավ նրան, որ անգամ իր գյուղում Մուրադ Գրիգորյանը պարտվեց: Դնում են վատ վիճակի մեջ, առաջադրում են, բայց ոչ մի բանով չեն օգնում իրենց թեկնածուին»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը` առաջարկելով հանել սեւ ակնոցները եւ տեսնել իրականությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31