«Ադրբեջանում հայկական ֆիլմերի փառատոնի նախապատրաստական աշխատանքներն արագ հունով են ընթանում: Եթե հասցնեմ, ապա կանցկացնեմ այն դեկտեմբերի վերջին Բաքվում, ծայրահեղ դեպքում` 2013թ. հունվարին», – այս մասին «Վեստի.ազ» լրատվականին է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ և վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն:
«Հիմա ես հավաքում եմ ֆիլմերը, որոնք կներկայացվեն փառատոնին: Մեկ ֆիլմ արդեն ունեմ` «Վոդկա լեմոն»-ը: Ֆիլմի ռեժիսորը Իրաքից է, ազգությամբ քուրդ Հիներ Սալեեմն է: Նա որոշ ժամանակ ապրել է Իտալիայում, այնուհետև տեղափոխվել Ֆրանսիա: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում հետխորհրդային Հայաստանի հյուսիսում: Ֆիլմի հերոսները խոսում են քրդերեն, հայերեն և ռուսերեն»:
Նա նշել է, որ իրավապաշտպան Գեորգի Վանյանը (հայտնի իր ադրբեջանամետ տեսակետներով), պետք է իրեն հայկական մի քանի կարճամետրաժ ֆիլմեր ուղարկի. «Հենց բոլոր ֆիլմերն ինձ մոտ լինեն, ես կհայտարարեմ Ադրբեջանոմ հայկական ֆիլմերի փառատոնի անցկացման ամիս, ամսաթիվը: Փառատոնի անցկացման վայրն արդեն ընտրված է, այն տեղի կունենա ժուռնալիստիկայի դպրոցի շենքում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ