Ռոստովի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում էր 380 000 ռուբլի գողանալու մեջ: Հայտնում է «Կոմսոմոսկայա պռավդա» թերթը:
«Երիտասարդ տղամարդը տարբեր աշխատանքներ էր կատարում մի ընկերությունում, որը զբաղվում է Վավիլով փողոցում պահեստների վարձակալումով» , – հայտնել են Ռուսաստանի Ռոստովի շրջանի ներքին գործերի նապարարությունից, – «Որոշ ժամանակ նա հետևում էր գործընկերներին և պարզել էր, թե որտեղ են պահում սեյֆի բանալիները»:
Հարմար պահ ընտրելով` նա գողացել էր սեյֆում գտնվող ամբողջ գումարը` 380 000 ռուբլի, իսկ հաջորդ օրը չէր եկել աշխատանքի: Ոստիկանները պարզել էին, որ կասկածյալը տաքսիով գնացել է Չուվաշիայի հանրապետություն, բացի այդ գնել է Հայաստանի չվերթի տոմս և պատրաստվում էր մեկնել Կազանից: Նրան ձերբակալել են օդանավակայանում:
Ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդու մոտ հայտնաբերել են 300 դոլար: Մնացած գումարը, ինչպես խոստովանել է կասկածյալը, նա ծախսել է բարեկամների համար նվերներ գնելու վրա: Իր համար նա գնել է դուբլյոնկա, ադամանդով ոսկե մատանի և նոր հեռախոս:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ