Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ ամսում` 546 հեռախոսազանգ

Դեկտեմբեր 04,2012 18:28

2012 թվականի նոյեմբերի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության շուրջօրյա գործող «թեժ գիծ» (հեռ. 52-88-72) ծառայությունը ստացել է 546 հեռախոսազանգ:

Զանգերի գերակշիռ մասը` 179, եղել է տեղեկատվական բնույթի:

Արձանագրված հեռախոսազանգերն, ըստ բնույթի, այսպիսիք են.

• հիվանդանոցային բուժօգնություն` 40, որից 17-ը դժգոհություններ կապված պետական պատվերի սահմանափակման հետ, 8-ը` ցուցաբերված վերաբերմունքից, 5-ը` գումարային, 3-ը` բուժօգնության որակի, 3-ը` գործող կարգի, 4-ը` կազմակերպչական բնույթի հարցեր,

• առաջնային բուժօգնություն` 18, որից 1-ը`գումարային, 4-ը`հիվանդի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի հետ կապված,3-ը` բուժօգնության որակի վերաբերյալ, 10-ը`կազմակերպչական բնույթի հարցեր,

• ծննդօգնության վերաբերյալ`4, որից 1-ը`վճարովի այցելությունների, 1-ը` հիվանդի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի, 1-ը`կազմակերպչական բնույթի, 1-ը բուժօգնության որակի վերաբերյալ,

• երեխաներին վերաբերող հարցեր` 16, այդ թվում 4-ը` 0-7 տարեկան երեխաների հավաստագրի առկայության պարագայում գումարի հետ կապված բողոք, 1-ը` հիվանդի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքից դժգոհություն, 1-ը `պետական պատվերի սահմանափակման, 3-ը` բուժօգնության որակի վերաբերյալ, 7-ը` կազմակերպչական բնույթի հարցեր,

• դեղորայք` 11, որից 7-ը` դեղերի անկանոն մատակարարման վերաբերյալ, 2-ը` դեղերի բաշխման գործող կարգից, 2 բողոք դեղերի գներից

• այլ`  3:

Նշենք, որ գրանցված բոլոր հեռախոսազանգերի մասին զեկուցվելէ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին և խնդիրները համապատասխան լուծումներ են ստացել:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31