Խորհրդարանական հայտարարությունների ժամին հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանը մոտեցավ ամբիոնին, որպեսզի ընթերցի իր հայտարարությունը ու մինչ նա վերադասավորում էր ձեռքին եղած թերթերը, դահլիճից ինչ-որ մեկը ինչ-որ բան ասաց, ինչին Շուշան Պետրոսյանն արձագանքեց. «Չէ, չեմ երգելու, կխոսեմ»:
Իսկ Շուշան Պետրոսյանի խոսքը վերաբերվում էր Հայաստանի սահմանամերձ 27 գյուղերին, որոնց դժվար եւ անմխիթար վիճակը նկարագրելու համար նա ներկայացրեց Վազաշեն համայնքում տիրող իրողությունը:
Հանրապետական պատգամավորը իր հայտարարությամբ առաջարկ հնչեցրեց կառավարությանը, որպեսզի սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններ տրվեն: Նա հույս հայտնեց, որ իր առաջարկը կառավարությունը կընդունի եւ չի արժանացնի մերժված առաջարկների ճակատագրին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ