Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞ւմ եւ ի՞նչ կորցրեց խորհրդարանը

Դեկտեմբեր 04,2012 17:53

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը խորհրդարանական հայտարարությունների ժամին անդրադարձավ մայրաքաղաքի թիվ 1 ընտրատարածքում կիրակի օրը տեղի ունեցած լրացուցիչ խորհրդարանական ընտրություններին: Պարոն Պողոսյանը արձանագրեց, որ անցյալ կիրակի «մեր երազած Հայաստանից» մի փոքր էլ կորցրեցինք, ինչպես նաեւ, ըստ նրա՝ հանրությունն այդ օրը կորցրեց վերջին հույսը եւ հավատը ընտրական գործընթացների նկատմամբ:

Ըստ Թեւան Պողոսյանի, ՀՀ ԱԺ-ն էլ այդ օրը ի դեմս Ստեփան Սաֆարյանի կորցրեց պատգամավորի, ով եվրոպական ցանկացած ամբիոնից հողին կհավասարեցներ յուրաքանչյուր ստահակի, ով կհանդգներ խոսել եւ գործել ընդդեմ ՀՀ-ի:

«Ընդդիմությունը պասիվ էր, ընտրությունների վերահսկման միասնական շտաբ չկար, իշխանությունն իր գործն արեց»,- հայտարարեց պատգամավորը, հավելելով, որ ԱԺ լրացուցիչ ընտրություններով խորացավ հանրության անտարբերությունն ու անվստահությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31