:Կանադական «Qzina Specialty Foods» ընկերությունն իր 30-ամյա հոբելյանի առթիվ պատրաստել է աշխարհի ամենամեծ շոկոլադե քանդակը: 3մ երկարությամբ և նույնքան լայնությամբ շոկոլադե ամրոցը պատրաստելու համար անհրաժեշտ է եղել մոտ 400 ժամ: Շոկոլադե քանդակը կշռում է 8290 կիլոգրամ և արտաքնապես նման է մայաների բրգաձև ամրոցի: Ընկերության ներկայացուցիչներն այս ընտրութունը բացատրում են նրանով, որ շոկոլադի հայտնաբերման գործում մայաների հնագույն քաղաքակրթությունն իր կարևոր դերն է ունեցել: Աշխատանքն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Ալեքսանդր Պուշկինի պատվին Շանհայում տեղադրված արձանը Չինաստանում արտասահմանցի միակ գրական գործչի արձանն է:
Մեծ Բրիտանիայից Սանդրա Գիլմորի Թեբի լաբրադորը վերջին 6 տարում օգնել է վերամշակման հանձնել 26 հազ պլաստմասե շիշ: Շունը շշերը հավաքում էր ամենօրյա զբոսանքների ժամանակ:
Նեպտուն մոլորակի զանգվածը 17,2 անգամ, իսկ հասարակածի տրամագծի մեծությունը 3,9 անգամ մեծ է Երկրից:
Անդրանիկ Ջալալյան