Լրահոս
Օրվա լրահոսը

Renesys. «Հայաստանը ինտերնետի անջատման զգալի ռիսկային գոտում»

Դեկտեմբեր 04,2012 17:50

Եթե երկրում ինտերնետ ծառայություններ տրամադրող կազմակերպությունները, որոնք կպած են միջազգային ծառայություններին, 10-ից պակաս են, ապա այդ երկրում ինտերնետի կապը կտրելու ռիսկը մեծ է: Այդպիսի երկրներն աշխարհում 72-ն են, որոնց մեջ է մտնում նաև Հայաստանը:

Սիրիայում ինտերնետ կապն անջատելուց հետո «Renesys»-ը մի նյութ է հրապարակել, թե աշխարհի տարբեր երկներում ինտերնետն անջատելու վտանգն ինչպիսին է:

Ըստ նրանց, որքան քիչ է երկրում ինտերնետ տրամադրող ծառայությունների թիվը, այնքան վտանգը մեծ է այդ երկրում ինտերնետ կապը հեշտությամբ անջատելը: Այսպիսով ամենառիսկային գոտում գտնվում են այն երկրները, որտեղ մեկ կամ երկու ընկերություն մուտք ունի արտասհմանյան բազաներին: Այդպիսի երկրները 61-ն են և դրանց թվում է հենց Սիրիան:

Եթե երկրում կա 10-ից ավել, բայց 40-ից պակաս ընկերություն, որոնք կպած են միջազգային ծառայություններին, ապա ինտերնետն անջատելու վտանգը բավական ցածր է: Այս դեպքում ինտերնետը հնարավոր է անջատել միայն շաբաթներ անց: Այսպիսի երկրները 48-ն են, որոնցից է նաև Թուրքիան:

Եթե երկրում 40-ից ավել ընկերություն կա, ապա այդ երկրներում ինտերնետ կապը շատ կայուն է ու անջատելը բավական բարդ է: Այս երկրներից են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան, եվրոպական երկրների մեծ մասը, մոտ 38 երկիր:

Հայաստանի հետ նույն դասում են նաև Վրաստանը, Ադրբեջանն ու Իրանը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31