Այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը անդրադարձավ ուսանողական կրթաթոշակների չափին: Պատգամավորը մասնավորաբար իր զարմանքն արտահայտեց առ այն, որ բուհերում ուսման վարձը կազմում է մի քանի հարյուր հազար դրամ, որոշ դեպքերում՝ մինչեւ 1 մլն դրամ, սակայն ուսանողները շարունակում են ստանալ նույն 5000 դրամ կրթաթոշակը, ինչպես տասնամյակ առաջ:
ԲՀԿ-ական պատգամավորին, սակայն, առավել զարմացրել էր այն, որ բուհերի ղեկավարները այդպես էլ անարձագանք են թողել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի առաջարկը՝ յուրաքանչյուր բուհից ներկայացնել մեկական ուսանողի՝ անվանական կրթաթոշակ ստանալու համար: «Մի՞թե մեր բուհերում չկան անվանական կրթաթոշակի արժանի ուսանողներ, կամ դրա կարիքն ունեցող ուսանողներ»,- զարմացավ Վահե Էնֆիաջյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև