Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանն է ստո՞ւմ, թե՞ Մուկուչյանը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2012 17:25

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նախօրեին հիշել էր, որ մայիսի 6-ին տեղի ունեցած Աժ ընտրություններում «Ժառանգության» թեկնածու Ստյոպա Սաֆարյանը հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել էր, որ գովազդային վահանակը ինքն է վարձակալել եւ դրա համար վճարել 280.000 դրամ:

«Արդարությունը ստիպում է ասել, որ այդ վահանակը տրված է եղել կուսակցությանը, հետեւաբար կուսակցությունը պետք է վճարեր:

Այդ ցուցանակի մակերեսը 18 քմ է եղել: Իսկ որպես շուկայական արժեք, «Նուշիկյան» ասոցիացիայի կողմից հայտարարված է եղել մեկ քմ-ի համար 7200 դրամ: Եթե բազմապատկում ենք, ստացվում է ձեր նշած թվի կեսից մի քիչ պակաս՝ ընդամենը 129.000 դրամ ոչ թե 280.000 դրամ, ինչպես գրել էիք ձեր դիմումում»,- ասել էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Aravot.am-ը պարոն Սաֆարյանից հետաքրքրվեց, թյուրիմացությո՞ւն էր, թե ինքն է թվերը ուռճացրել: Մանրամասները՝ տեսանյութում

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31