Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ՀՀԿ-ն ստորագրել Սանկտ Պետերբուրգում

Դեկտեմբեր 04,2012 17:23

Երեկ Սանկտ Պետորբուրգում ստորագրվել է ոչ թե հուշագիր, այլ միջկուսակցական արձանագրություն: Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը, որը ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանի հետ միասին մասնակցել է երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած «Եվրասիական ինտեգրացիա 21-րդ դարում» միջկուսակցական միջազգային ֆորումին:

«Մենք պատրաստ էինք նաեւ հուշագրի ստորագրմանը, որը նշանակում է կուսակցությունների պատրաստակամությունը՝ շարունակելու այդ կոնսուլտացիաները ինտեգրման տաբեր ուղղությունների վերաբերյալ: Հուշագրի նախագիծը պատրաստ է, սակայն որոշվեց նրա ստորագրումը հետաձգել 2013թ.: Իսկ ստորագրված արձանագրությունն իրավական փաստաթուղթ չէ եւ որեւէ բան չի պարտավորեցնում»,- ասաց նա։
Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ադրբեջանականից՝ «Ենի Ազերբայջանը», ռուսաստանյանից՝ «Եդինայա Ռոսիան», իսկ ղազախական կողմից՝ «Նուր Օթան»-ը։ Արտակ Զաքարյանը նշեց, որ հրավիրված է եղել նաեւ ԲՀԿ-ն, որը, սակայն ֆորումի աշխատանքներին չի մասնակցել: Փոխարենը ֆորումին մասնակցել են ԼՂՀ երկու կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք» եւ «Ժողովրդավարական Արցախ», իսկ ռուսական կողմը հրավիրել էր կուսակցությունների ներկայացուցիչներ Օսեթիայից եւ Աբխազիայից՝ իբրեւ դիտորդ կուսակցություններ:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31