ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը տեղեկություններ չունի, թե նախորդ նախագահական ընտրություններում, ՕԵԿ-ական մի կին իսկապես կրծքերը բացե՞լ էր Մեծ Բրիտանիայի դեսպանի առջեւ:
Հիշեցնենք, որ այսօր ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը ասուլիսում մտաբերեց, թե ինչպես էր ՕԵԿ-ական կինը ձեւացրել էր, թե սիրտը վատ է, որ շեղի դեսպանի ուշադրությունը՝ լցոնումներ անելու համար:
« Դա ինչ-որ մեկի կարծիքն է: Բացարձակապես ինֆորմացիա չունեմ, ոչ լսել եմ, ոչ գիտեմ: Ես կկարդամ՝ ինչ է ասել, եթե պետք լինի, կպատասխանեմ»,- ասաց Հեղինե Բիշարյանը:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Գուրգեն Եղիազարյանից դեպքի մանրամասները հարցրեց: Նրա պատմելով, դեպքը տեղի է ունեցել Շահումյանի դպրոցներից մեկում. «Ինչքան հիշում եմ Հեղինե Բիշարյանի քույրն էր, որը դպրոցի տնօրեն էր, հանձնաժողովի անդամ էր ու որոշեց սրտացավ իմիտացիաներ անել»: ՀԱԿ անդամն ասաց, որ այլ մանրամասներ չի հիշում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ