Ս.թ. դեկտեմբերի 3-ից 19-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը կգտնվի Միացյալ Նահանգներում՝ հանդիպումներ ունենալու հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ Լոս Անջելեսում, Սան Ֆրացիսկոյում, Բոստոնում և Նյու Յորքում: Հանդիպումների ընթացքում երիտասարդական խմբերի, ամերիկահայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հոգևոր այրերի հետ քննության կառնվեն Հայաստանի ընթացիկ զարգացումները, հայ-ամերիկյան հարաբերությունները և ԱՄՆ աջակցությունն Հայաստանին:
ԱՄՆ դեսպանություն