Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դարձյալ կասեցվել են Սիվիլիթաս հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները

Դեկտեմբեր 04,2012 17:03

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի նոյեմբերի 23-ի հրամանով արդեն չորրորդ անգամ և կրկին 30 աշխատանքային օրով կասեցվել են Սիվիլիթաս հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները:

Պետական եկամուտների կոմիտեն Սիվիլիթաս հիմնադրամում հարկային ստուգումներ սկսել է իրականացնել 2012թ. հունիսի 28-ից: Հուլիսի 20-ից ստուգումների ժամկետը երկարաձգվել էր 10 օրով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամաններով հաջորդաբար՝ հուլիսի 23-ից, սեպտեմբերի 3-ից  և հոկտեմբերի 16-ից յուրաքանչյուր դեպքում 30 աշխատանքային օրով և գումարային 90 աշխատանքային օր կասեցվել էին հարկային ստուգումները Սիվիլիթաս հիմնադրամում, ինչը և սահմանված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով. բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումները կարող են կասեցվել առավելագույնը 90 աշխատանքային օր ժամկետով, և միայն նշված օրենքով սահմանված որոշակի պայմանների առկայությամբ հիմնավորված դեպքերում ստուգման կասեցման ժամանակահատվածը կարող է երկարաձգվել ևս 10 օրով: Անհասկանալի է, թե ինչպես է չորրորդ անգամ 30 աշխատանքային օրով երկարաձգվել ստուգման կասեցման ժամանակահատվածը:

Վերը նշվածը փաստը հաշվի առնելով և վերջինիս հետ իր ունեցած անհամաձայնությունը հայտնելու նպատակով` Սիվիլիթաս հիմնադրամը պատրաստվում է գրավոր դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին` առկա իրավիճակը հստակեցնելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:

 Civilitas 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31