Մարկոս Բաղդասարյանը կամ առևտրական է կամ դավաճան, սա կախված՝ թե որ կողմին էիք հավատում երկուշաբթի օրը դաշնային դատարանի նիստի ժամանակ: Գրում է «Փոստ ընդ Կուրիեր» թերթը:
Դելֆին գրուպ ԱՄՆ կազմակերպության Հարավային Չարլսթոնի մասնաճյուղի նախկին նախագահ Մարկոս Բաղդասարյանը մեղադրվում է իր կազմակերպության ապրանքը գաղտնի կերպով Իրանին վաճառելու մեջ, որը ԱՄՆ-ի կողմից ենթարկված է առևտրատնտեսական պատժամիջոցների:
Դատական նիստի առաջին օրը մեղադրող կողմը նրան ներկայացրեց որպես նենգ և փորձառու գործարար, ով շատ հեռուն է գնացել` իր ապրանքը վաճառելով մի երկրի, որը փակ է ԱՄՆ ընկերությունների համար:
Նրա փաստաբանը նրան ներկայացրել է որպես այլ մարդ` մեկն ով իր բիզնեսն իրականացնում էր բարեխղճորեն:
Կարդացեք նաև
49-ամյա Բաղդասարյանը մեղադրվում է Իրանի դեմ առևտրային արգելքը խախտելու, անօրինականորեն ապրանքներ Իրան արտահանելու և փաստաթղթեր կեղծելու մեջ:
Եթե նրա մեղավորությունը հաստատվի, նրան սպասվում է առավելագույնը 25 տարվա ազատազրկում և 1,2 միլիոն դոլարի տուգանք:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ