Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակչում այսօր Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչը` 56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը,12:17հաշվով պարտվեց կուբացի Ալեքսիս Գիբերտին: Հայ բռնցքամարտիկին ընդամենը մեկ քայլ չբավականացրեց Հայաստանի հաշվարկին առաջին բրոնզե մեդալը գրանցելու համար:
Աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակչի ուղեգիր 68 երկրներից նվաճել են 35-ը, 600-ից ավելի բռնցքամարտիկներից` 80-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ